Պատմության 4 ամենաարնախում կին-մարդասպանները (լուսանկարներ)
ЛАЙФ
Տղամարդ-մոլագար արտահայտությունը մի տեսակ բնական է հնչում, բայց երբ խոսքը գնում է կին-սերիական մարդասպանի մասին, անհավատալի է թվում։ Այնինչ սա այնքան էլ անհավանական երեւույթ չէ։
Կարլա Հոմոլկա
17 տարեկանում այս հմայիչ արտաքինով աղջիկը հանդիպեց Պոլ Բերնարդոյին, եւ չնայած վերջինի մոտ սադիստական հակումներ կային, աղջիկը ոչ թե փախավ նրանից, այլ ամուսնացավ նրա հետ։ Դասական սեռական կյանքը զույգին արագ հոգնեցրեց, եւ նրանք որոշեցին հորիզոններն ընդլայնել։ Նրանք անցան խմբակային սեքսի եւ առաջին զոհը Կարլայի 15 ամյա քույրն էր։ Ավագ քույրը խմացրեց փոքրին, նա կորցրեց գիտակցությունը։ Ընթացքում աղջիկը փսխել էր, խեղդվել ու մահացել։
Շուտով եւս մեկ աղջիկ դարձավ նրանց զոհը։ Զույգը օրեր շարունակ բռնաբարել էր աղջկան, ապա կտրել սղոցով ու սպանել։ Օրեր անց եւս մեկ աղջիկ զոհ դարձավ այդ զույգին։ Ամուսիններին ձերբակալեցին 1993-ին։ Դատական պրոցեսը ցնցել էր ողջ Ամերիկային, իսկ Կարլայի ծնողները ջախջախված էին։ Պոլին ցմահ դատապարտեցին, իսկ Կալային՝ ընդամենը 12 տարի։ Նա բոլորին համոզեց, թե իբր ինքն էլ է ամուսնու զոհը։ Այսօր սադիստ կինն ապրում է Լինն Բորդելե անվան տակ՝ իր նոր ամուսնու եւ 3 երեխաների հետ։
Մայրա Հինդլի
Մայրան հանդիպեց Յեն Բրեյդիին, երբ 18 տարեկան էր։ Յենը սարսափելի դաժան էր ու դրանով էր գրավում աղջկան։ Նրանք սիրեկաններ դարձան եւ որոշեցին, որ երեխաների գողանալ ու սպանելը հետաքրքիր զբաղմունք կլինի։ 2 տարում զույգը 5 երեխայի գողացավ։ Նրանց տանջում ու բռնաբարում էին, նկրահանում տեղի ունեցածը։
1965-ին նրանց ձերբակալեցին։ Քանի որ Մեծ Բրիտանիայում մի քանի շաբաթ առաջ մահապատիժն արգելել էին, զույգին ցմահ դատապարտեցին։ Բանտապահներն արեցին ամեն ինչ, որպեսզի զույգը մինչեւ կյանքի վերջ տառապի բանտում։ Մայրան մահացավ 60 տարեկանում։
Իլզա Կոքս
Նախկին գրադարանավարուհին երբ նշանակվեց համակենտրոնացման ճամբարի վերակացու, նա սկսեց բանտարկյալներին կտտանքների ենթարկել։ Գերմանուհին նրանց գազի խցիկ էր տանում ու ժպիտով հետեւում, թե ինչպես են նրանք խեղդվում։ Նա 50 հազար հոգու է սպանել, ինչպես հայտնել են լրատվամիջոցները։ Երբ Իլզան դարձավ վերակացուների պետ, սկսեց բանտարկյալների վրա արձակել իր շանը, հետո էլ, ինչպես հետագայում պարզ կդառնա, մաշկազերծ էր արել բանտարկյալներին ու նրանց մաշկից պայուսակ կարել տվել իր համար։
Պատերազմից հետո նա փախավ, սակայն 1945-ի ամռանը կնոջը բռնեցին ու բանտարկեցին։ Սակայն չգիտես ինչու դատարանը նրան զոհ որակեց ու բաց թողեց։ 1951-ին միայն նրան կրկին ձերբակալեցին ու ցմահ դատապարտեցին։ 1967-ին նա կախվեց՝ ինքնասպան լինելով։
Էյլին Ուորնոս
Էյլինը հորը չէր հիշում։ Նա բանտում մահացել էր, որտեղ հայտնվել էր՝ տղա երեխայի բռնաբարության համար։ Էյլինի մայրը դստերը լքել էր, թողել իր ծնողների մոտ։ Տատիկն ու պապիկը մեծացրին աղջկան, սակայն շնորհակալության փոխարեն նա հայտարարեց, որ պապը բռնաբարել է իրեն։ Պարզվեց՝ սուտ է։ 14 տարեկանում նա փախավ տնից, սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել։ 20 տարեկանում ամուսնացավ 70-ամյա գործարարի հետ, սակայն վերջինը շուտով դատարան դիմեց։ Ամուսինը բողոքում էր, որ կինն իրեն բռնաբարում է։ Էյլինը վերադարձավ մարմնավաճառությանն ու սկսեց իր հաճախորդներին սպանել։ Նա 7 տղամարդու է սպանել, ինչից հետո 1996-ին նրան ձերբակալեցին ու մահապատժի դատապարտեցին։ Երբ նրան մահապատժի էին ենթարկում, կնոջ վերջին խոսքերն էին՝ ես կվերադառնամ։
Պատրաստեց Past.am-ը:




















































