Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ
ОБЩЕСТВОԹուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մանիսայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:11-ին՝ Աքհիսար մայրուղու մուտքի մոտ։ Բուրսա քաղաքից դեպի Իզմիր ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին (էվակուատորին), ինչի հետևանքով շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, ոստիկաններ և փրկարարներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բախման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, իրավապահ մարմինների կողմից սկսվել է պաշտոնական հետաքննություն։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



