Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԵմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Էր-Ռիադի միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Մեր զինված ուժերին հաջողվել է բալիստիկ հրթիռով խոցել Էր-Ռիադի թագավոր Խալիդի անվան օդանավակայանը», — գրել է նա իր Telegram-յան ալիքում։
Նրա պնդմամբ՝ ուղիղ հարվածի հետևանքով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում ավիաչվերթների աշխատանքը դադարեցվել է։ Հութիների ներկայացուցիչը նաև կոչ է արել միջազգային ավիաընկերություններին հրաժարվել թագավորության տարածքով թռիչքներից՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը «դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ»՝ բացառությամբ մուսուլմանների համար սրբավայրեր համարվող Մեքքայի և Մեդինայի։
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



