Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին ավելի մոտենալու գործընթացում։ Եվրոպական խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:
«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք նույնպես կատարում ենք մերը: Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն: Այս պահին այն միակ երկիրն է, որի հետ մենք վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ ենք վարում »,- ասել է Կոսը։
Մարթա Կոսը հավելել է, որ, գոյություն ունի նաև Հայաստանի տնտեսական զարգացման համար հատուկ փաթեթ:
«Եվ, իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ՝ երկրի տնտեսական զարգացման համար»,- ասել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարը։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...



