Ես չեմ բաժանվել ու չեմ էլ բաժանվելու... «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելոն` անձնական ու գործնական կայնքի մասին
ЛАЙФ
Դերասան, ով արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չի երևում: Նրան ավելի շատ կհիշենք «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից:
Նա այն արտիստներից է, ով երբեք չի վախեցել ներկայանալ այնպիսին, ինչպիսին, որ կա: Դրա համար նա արժանացել է բավական քննադատությունների, սակայն երբեք ուշադրություն չի դարձրել նման ասեկոսեներին: Էկրանից այն կողմ հղփացած տղայի կերպարը մարդիկ վերագրում են հենց իրեն նաև իրական կայնքում:
Ձեզ ենք ներկայացնում սերիալներից հայտնի դարձած Նիկոլայ Եղիազարյանի` անձնական կյանքի, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության որոշ մանրամասներ:
Իր հարցազրույցներում բազմիցս անդրադառնալով այն թեմային, թե ինչպես է վերաբերվում քննադատություններին, դերասանն ասել է. «Քննադատություններն այսպես թե այնպես կան, ես բավական նորմալ եմ նայում դրան...»:
Բավական տևական ժամանակ նա չէր երում հեռուստաէկրանների, չէր նկարահանվում և ոչ մի սերալում:
«Երկար ժամանակ ես հեռուստատեսություններում եմ եղել, մեկը մյուսի հետևից նկարահանվում էի հեռուստասերիալներում: Այն կարծիքին եմ, որ դերասանը պետք չէ հոգնեցնի իր հեռուստադիտողին: Որոշ ժամանակ հետո նա պետք է դադար առնի, որոշակի գործունեություն չծավալի ու չերևա հեռուստաէկրաններին»:
Որոշ ժամանակ առաջ էլ համացանցում լուրեր տարածվեցին, թե, իբրև, Նիկոլայ Եղիազարյանը բաժանվել է իր գեղեցկուհի նշանածից: Անդրադառնալով այս թեմային՝ դերասանն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ դա սխալ տեղեկատվություն է, որը չի համապատասխանում իրականությանը:
«Ես չեմ բաժանվել ու չեմ էլ պատրաստվում բաժանվել, շատ երջանիկ եմ իմ ընտրյալի հետ, սիրում եմ ու սիրված եմ: Նման խոսակցություններ տարածվել են այն պատճառով, որ մեր պսակադրությունը ուշանում է, բայց դա դեռ չի նշանակում, որ ես բաժանվելու եմ իմ ընտրյալից»:
Նիկոլայ Եղիազարյանի գեղեցկուհի նշանածը` Աննան:
Պատրաստեց Past.am-ը:




















































