Տղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգու
ОБЩЕСТВОԹաիլանդի Սուփհան Բուրի նահանգում տղամարդը խանդի պատճառով սպանել է երեք մարդու, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանություն։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ Չաչայ անունով տղամարդը սիրահարված է եղել 44-ամյա Թիրայադային։ Սակայն կնոջ հետ հարաբերություններ է ունեցել նաև 41-ամյա Ատիպոնգը, որը նախկինում աշխատել է որպես համայնքի ղեկավարի օգնական։
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Չաչայը Թիրայադային տեսել է Ատիպոնգի հետ։ Տղամարդը կրակ է բացել՝ նախ թիրախավորելով Ատիպոնգին, ապա սկսել է հետապնդել կնոջը։
Թիրայադան փորձել է փրկվել՝ թաքնվելով լոգարանում, սակայն Չաչայը գտել է նրան և կրակել։ Տուժածների թվում է եղել նաև կնոջ վեցամյա որդին։
Past.am-ի փոխանցմամբ՝ կատարվածից հետո Չաչայը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել սպանությունները։ Միաժամանակ նա պնդել է, որ երեխայի ուղղությամբ կրակել է պատահաբար։
Past.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը շարունակում է դեպքի հանգամանքների և սպանության շարժառիթների ամբողջական քննությունը։



