Իսպանիայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 5-ի վաղ առավոտյան հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ խորհրդարանը մերժել է Սանչեսի կառավարության կողմից հաստատված փաթեթները բնակարանային ճգնաժամի հետ կապված արտակարգ միջոցառումների վերաբերյալ։
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին։
Վերջին շաբաթներին Իսպանիայում բնակարանների մատչելիության խնդրի լուծում պահանջող բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի տարբեր քաղաքներում։
Խորհրդարանում աջակողմյան ընդդիմադիր կուսակցությունները միավորվել էին՝ տապալելով կառավարության կողմից առաջքաշված երկու արտակարգ հրամանագրերի ընդունումը։
Կառավարության կրած պարտությունը լայն քննարկումների պատճառ էր դարձել։ Շատերն արդեն կանխատեսում էին, որ Սանչեսը կարող է որոշում կայացնել խորհրդարանական ընտրություններն անցկացնել նախատեսված ժամկետից շուտ։ Հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2027 թվականին։
54-ամյա Սանչեսը Իսպանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։



