Ջոն Լենոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով
КУЛЬТУРАThe Beatles բրիտանական խմբի նախկին մասնակից Ջոն Լենոնի մազափունջն ԱՄՆ-ի Դալլաս քաղաքի աճուրդում վաճառվել է 35 հազար դոլարով, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Heritage Auctions աճուրդի տանը:
Նախապես, աճուրդի տունը հաշվարկում էր մազափնջի համար ստանալ ընդամենը 10 հազար դոլար:
Խարտյաշ մազերի՝ 10 սմ երկարության մազափունջը կտրվել էր 1967-ին գերմանացի վարսավիր Կլաուս Բարուքի կողմից Համբուրգում, որտեղ Լենոնը նկարահանվում էր հակապատերազմական գեղարվեստական «Ինչպես ես հաղթեցի պատերազմը» ֆիլմում:
Բարուքը մազափունջը պահում էր իր մոտ որպես հիշատակ 50 տարի շարունակ:
Աճուրդի ներկայացուցչի խոսքով՝ դա նախկին բիթլի ամենաերկար պահպանված մազափունջն է, որը երբևէ աճուրդի է հանվել:
Այն գնել է բրիտանացի մի հավաքորդ:
Պատրաստեց Past.am-ը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



