«Ես այնքան եմ կարոտում այս տղային․..». ո՞վ է խլել Մադոննայի որդուն մորից (լուսանկարներ)
ФОТО
Երգչուհի Մադոննան ներկայումս պայքարի մեջ է։ Նա համառորեն պայքարում է, որպեսզի որդին՝ Ռոկոն, վերադառնա տուն՝ իր մոտ։ Հարկ է նշել, որ փոփ-թագուհու որդին գնացել է հոր՝ ռեժիսոր Գայ Ռիչիի տուն եւ նրա հետ է ապրում եւ չի ցանկանում մոր մոտ վերադառնալ։
Ասում են նաեւ, որ նա թողել է դպրոցն ու սկսել մարիխուանա ծխել։ Մադոննային մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ մոր սիրտը կտոր-կտոր է լինում այդ իրավիճակից, նա ամեն ինչ անում է, որպեսզի որդուն համոզի հետ վերադառնալ իր մոտ։
«Ես կարոտում է այս տղային, այնքան կենսուրախ, այնքան կյանքով լի։Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք։ Լույսը կուրացնում է»,- մեկնաբանել է լուսանկարը երգչուհի։ Հարկ է նշել, որ Մադոննան որդու հարցով դատարան է դիմել։ Դատարանը կորոշի, թե ի վերջո Ռոկի Ռիչչին ծնողներից որ մեկի մոտ պետք է մնա։
Պատրաստեց Past.am-ը:




















































