«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին
ПОЛИТИКАՔննարկվել են Հայաստանում հետընտրական զարգացումները, իշխող վարչախմբի կողմից քաղաքացիական և քաղաքական իրավունքների զանգվածային խախտումները, առանձին անդրադարձ է կատարվել միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ապօրինի ազատազրկմանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավին, ազատազրկումը և ունեզրկումը որպես ընդդիմախոսների դեմ հաշվեհարդարի միջոց օգտագործելու` վարչախմբի արատավոր գործելակերպին։
«ՀայաՔվե» միավորումը հետևողականորեն շարունակելու է իր պայքարը՝ Հայաստանում ազատ և ինքնիշխան, ազգային պետության կայացման նպատակով, և այս համատեքստում պատրաստ է համագործակցելու բոլոր այն միջազգային կառույցների հետ, որոնք հետևողական են օժանդակելու մեզ` պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և ազատությունները, և օրենքի գերիշխանությունը մեր երկրում։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



