Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան
ПОЛИТИКАԱմենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին:
Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:
Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:
Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները»,- գրել է Աբրահամյանը:



