Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր Կամենդատյան
БЛОГԹաղման նպաստի տնտեսման լափի օգուտը !!!!!
1.Թաղման նպաստ ստացող քաղաքացիների տարեկան թիվը
ՀՀ-ում տարեկան գրանցվում է միջինում 24,000 – 25,500 մահ (օրինակ՝ 2024 թ․ տվյալներով՝ 25,435 մարդ)։
Օրենսդրությամբ 200,000 դրամ թաղման նպաստը տրամադրվում է մահացած կենսաթոշակառուների, աշխատողների, ինչպես նաև անապահովության նպաստառու ընտանիքների անդամների հուղարկավորությունը կազմակերպողներին։ Տարեկան թաղման նպաստի գումարը երկրի մասշտաբով կազմում է 25000×200000=5000000000 (հինգ միլիարդ դրամ )
2. Նվազագույն կենսաթոշակ ստացողների թիվը
Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակ (և դրան հավասարեցված ծերության նպաստ) ստանում է շուրջ 73,000 , որից բխում է, որ նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով բարձրացնելու դեպքում 73000×1000×12=876000000 դրամ կկազմի երկրում տարեկան։
3. Տնտեսում։
հաշվարկը 1 տարվա համար վկայում է, որ թաղման նպաստի 5.0 մլրդ դրամ և նվազագույն թոշակը 1000 դրամով աճի 0.876 մլրդ դրամի միջև գոյանում է տնտեսում 4.1 մլրդ դրամի չափով։
5.0 մլրդ֊0.9 մլրդ=4.1 մլրդ դրամ տնտեսում։
Այսպիսով, թաղման նպաստը լրիվ չեղարկելու և այդ հաշվին նվազագույն կենսաթոշակը 1,000 դրամով բարձրացնելու դեպքում պետական բյուջեում կձևավորվի շուրջ 4.1 մլրդ դրամի տարեկան զուտ տնտեսում (կամ խնայված միջոցներով հնարավոր կլիներ նվազագույն կենսաթոշակը բարձրացնել ոչ թե 1,000 դրամով, այլ ավելի քան 4,700 դրամով)։
4,1 մլրդ÷ 73000=56164 տարեկան , որն էլ ամսական կկազմեն 4700 դրամ։
Իսկ ինչ կդրվի այդ տնտեսումը՞։ Այն կգնա նախագահի, վարչապետի,նախարարների,պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը։ Արդար է ,թողեք թող աշխատեն։ Բայց այդ փողից ֆորմալինի հոտ է գալիս։
1
Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



