Ֆիջիում փոթորկի զոհերի թիվը հասել է 29-ի
МЕЖДУНАРОДНОЕՖիջիում մոլեգնած «Ուինսթոն» փոթորկի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 29 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նորացված տվյալները տարածել են տեղի իշխանությունները: Նաեւ նշվել է, որ ժամանակավոր տեղավորման կենտրոններում են մնում օթեւանից զրկված 8 հազարից ավելի մարդիկ:
Ֆիջիի իշխանությունները չեն բացառում, որ վերականգնողական աշխատանքները կտեւեն ամիսներ: Մի քանի կղզիներում փոթորիկն ամբողջ գյուղեր է ոչնչացրել:
«Ուինսթոն» ցիկլոնը փետրվարի 20-ին Ֆիջի էր բերել ուժգին քամիներ՝ ժամում մինչեւ 320 կիլոմետր պոռթկումներով, եւ մինչեւ 12 մետր բարձրության ալիքներով:
Սկզբնապես հաղորդվել էր 17 զոհվածների մասին: Տեղի լրագրողները փոթորիկը բնութագրել են որպես ամենահզոր տարերային աղետը երկրի պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



