Ահա, թե ինչ կարող է պատմել մարդու մասին նրա նախընտրած գույնը (լուսանկարներ)
ФОТОBlog.1in.am-ը գրում է.
Բոլորիս տարբեր գույներ են դուր գալիս: Հոգեբանները հայտնում են, որ, ըստ նախընտրած գույնի, կարելի է բացահայտել մարդու բնավորության յուրահատկությունները:
Blog.1in.am-ը ներկայացնում մարդկային բնավորությունները՝ ըստ նախընտրած գույների:
Սև

Սևը դուր է գալիս փխրուն և զգացմունքային հոգեվիճակ ունեցողներին: Այդպիսի մարդիկ յուրահատուկ ճաշակ ունեն: Սևը նաև հուշում է ստեղծագործող և ազատամիտ հատկությունների մասին:
Կապույտը

Կապույտը ներդաշնակության խորհրդանիշն է: Եթե դուք սիրում եք կապույտը, ուրեմն գնահատում եք կայունությունն ու շրջապատի հանդեպ հոգատարությունը:
Կանաչը

Կանաչի սիրահարները հավատարիմ են և շփվող: Նրանք քամելեոնի պես հարմարվում են իրավիճակին: Համբերատար են և երբեք չեն ընկճվում ֆինանսական խնդիրներից:
Նարնջագույնը

Նարնջագույնը ընտրում են վառ, զվարթ և խիզախ մարդիկ: Նարնջագույնի սիրահարները երբեմն դրամաներ ստեղծել են սիրում, բայց նրանք միշտ բարեհոգի են:
Վարդագույնը

Վարդագույնը սիրո գույնն է: Այն հաճախ ընտրում են աղջիկները: Սովորաբար վարդագույն նախընտրողները հոգատար ծնողներ են լինում:
Մանուշակագույնը

Մանուշակագույնի սիրահարները ստեղծագործ և կյանքի հանդեպ յուրահատուկ հայացք ունեցող մարդիկ են: Հաճախ նրանք մեծամիտ են լինում: Նրանց վստահում են շրջապատում, նույնիսկ եթե երբեմն չեն հասկանում:
Կարմիրը

Կարմիրի սիրահարները էներգիայով լի և խիզախ մարդիկ են: Նրանք մշտապես ձգտում են արկածների և անկոտրում են իրենց երազանքներին հասնելու ճանապարհին:
Սպիտակը

Սպիտակը մաքրության ու երիտասարդության խորհրդանիշն է: Եթե սպիտակը նախընտրում են տարեց մարդիկ, ապա դա ամբողջապես կատարելությանը հասնելու ձգտում է:
Մոխրագույնը

Այդպիսի մարդիկ հուսալի են: Եթե խոսքը տղամարդու մասին է, ապա նրա վրա կարելի է հույս դնել:
Դեղինը

Այդպիսի մարդիկ լավատես են և էներգիայով լի: Նրանց աչքը կնկատի նույնիսկ ամենաչնչին մանրուքները:



