Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զինված ուժերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Այն զգայուն է բանակում կատարվող ցանկացած «բարեփոխման» նկատմամբ, բանակում կատարվող ցանկացած ողբերգություն ընկալում է որպես սեփականը։ Զինված ուժերի, Ադրբեջանի տարածքային նկրտումների և Հայաստանի ռազմական՝ այդպես էլ չկայացած դիվերսիֆիկացիայի մասին «Փաստը» զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը դարձավ ժամկետային ծառայություն անցնելու փոխարեն ոստիկան կամ փրկարար դառնալու նախագիծը։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս նախագծին։

- Իմ գնահատմամբ, այս նախագիծն իր մեջ բազմաթիվ խնդրահարույց և բացասական տարրեր է պարունակում՝ սկսած գաղափարական մոտեցումից մինչև այն հանգամանքը, որ այն կարող է ստեղծել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նոր, այսպես ասած, օրինական ճանապարհներ։ Եթե հաշվի առնենք, որ այս նախագծի ընդունման դեպքում պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը, բնականաբար, նվազելու է, դա չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Մենք արդեն ականատես ենք եղել պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, որի արդյունքում բանակում ծառայողների թվաքանակի նվազման խնդիր առաջացավ։ Հիմա, եթե դրան ավելացնում ենք նաև նմանատիպ օրենսդրական մեխանիզմներ, որոնք երիտասարդին հնարավորություն են տալիս բանակային ծառայության փոխարեն ընտրել այլ պետական ծառայություն, ապա ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում սա կարող է ազդեցություն ունենալ Զինված ուժերի համալրման և, հետևաբար, երկրի պաշտպանունակության վրա։ Ես հասկանում եմ, որ գործող իշխանությունների քաղաքականության մեջ բանակն այն առաջնահերթությունը չի ունեցել, որը պետք է ունենար։ Եվ այս նախագիծը ես դիտարկում եմ այդ ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Ինձ համար սա հերթական քայլն է, որը կարող է թուլացնել բանակի համալրման համակարգը և հետագայում ստեղծել ավելի լուրջ անվտանգային խնդիրներ։

Մյուս կողմից՝ բանակային ծառայությունն իր բնույթով առաջին հերթին հայրենիքի պաշտպանության ծառայություն է և, բնականաբար, ունի իր առանձնահատկությունները։ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն ունեն այլ գործառույթներ, այլ մասնագիտական պահանջներ, և այն այլ ծառայողական միջավայր է։ Հետևաբար, միայն այն փաստը, որ երեք համակարգերում էլ քաղաքացին ծառայում կամ աշխատում է պետությանը, դեռ չի նշանակում, որ դրանք լիարժեքորեն փոխարինելի են։ Ավելին, նախկինում պետական համակարգում կար մի տրամաբանություն, ըստ որի՝ բանակում ծառայությունն ընկալվում էր նաև որպես քաղաքացու և պետության միջև կարևոր կապ։ Զինծառայությունն ավարտած քաղաքացին ձեռք էր բերում ոչ միայն որոշակի կենսափորձ, կարգապահություն և պատասխանատվության զգացում, այլև այդ փորձը կարող էր հետագայում առավելություն լինել պետական համակարգում աշխատանքի անցնելու ժամանակ, այդ թվում՝ ոստիկանությունում, փրկարար ծառայությունում և պետական կառավարման այլ ոլորտներում։ Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն էր. նախ՝ քաղաքացին կատարում է իր սահմանադրական պարտքը՝ ծառայելով բանակում, ստանում է անհրաժեշտ փորձ և պատրաստվածություն, այնուհետև, եթե ցանկություն և համապատասխան մասնագիտական կարողություններ ունի, կարող է շարունակել իր ծառայությունը պետական համակարգում։ Այսօր, սակայն, մենք հակառակ գործընթացն ենք տեսնում։ Փոխանակ բանակային ծառայությունը դարձնենք ավելի հեղինակավոր, արդյունավետ և գրավիչ, տարբեր մեխանիզմներով փորձում ենք այն փոխարինելի դարձնել այլ ծառայություններով։ Իսկ դա, իմ համոզմամբ, սխալ մոտեցում է։ Պետական ծառայության տարբեր ուղղությունները պետք է լրացնեն միմյանց, ոչ թե մեկը մյուսի հաշվին թուլացվեն։

-Վերջին ամիսներին Զինված ուժերում տեղի ունեցան ողբերգական դեպքեր, որոնց հաջորդեցին պաշտոնանկություններն ու պաշտպանության նախարարի հաճախակի այցերը զորամասեր և դիրքեր։ Այս երկու գործողությունները, հանդիպում-քննարկումները կարո՞ղ են իրավիճակ փոխել Զինված ուժերում։ Նույն համատեքստում խոսվեց նաև այն մասին, որ գնդերեցների հեռացումը բանակից ևս նպաստել է հոգեբանական խնդիրների ավելացմանը։ Դուք այս տեսակետի հետ համակարծի՞ք եք։

-Ձեր նշած պաշտոնանկությունները և պաշտպանության նախարարի այցերը զորամասեր, իմ գնահատմամբ, ավելի շատ բուտաֆորիկ բնույթ են կրում և ինքնին չեն կարող որևէ էական փոփոխություն բերել զինված ուժերում առկա կարգապահական խնդիրների, միջանձնային հարաբերությունների կամ, ինչպես հաճախ ենք լսում, փողոցային բարքերի տարածման դեմ պայքարի հարցում։ Եթե մենք խոսում ենք բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին, ապա պետք է հասկանալ, որ դրանք միայն մեկ կամ երկու պաշտոնյայի աշխատանքի կամ թերացման հետևանք չեն կարող լինել։ Խնդիրը համակարգային է, և դրա լուծումը նույնպես պետք է լինի համակարգային։ Մի պաշտոնյայի ազատմամբ կամ մեկ այլ պաշտոնյայի զորամաս այցելությամբ հնարավոր չէ փոխել այն միջավայրը, հարաբերությունների մշակույթը և բարոյահոգեբանական մթնոլորտը, որը տարիների ընթացքում ձևավորվել է բանակում։ Իրական փոփոխության համար պետք է հասկանալ՝ որտեղի՞ց են առաջանում կարգապահական խնդիրները, ինչո՞ւ են զինծառայողների միջև տարածվում ոչ կանոնադրական հարաբերությունները, ինչո՞ւ է որոշ դեպքերում զորամասում ձևավորվում այնպիսի միջավայր, որտեղ զինծառայողը խնդիր ունենալու դեպքում չի կարող կամ չի ցանկանում դիմել հրամանատարությանը։ Սրանք այն հարցերն են, որոնց պետք է համակարգային պատասխան տալ։ Եվ, այո, այս համատեքստում չենք կարող չնշել նաև գնդերեցների ինստիտուտի վերացման խնդիրը։ Ես ձեր տեսակետի հետ համակարծիք եմ, որովհետև գնդերեցը բանակում միայն կրոնական արարողություն իրականացնող անձ չէր. նրա ներկայությունն ուներ նաև բարոյահոգեբանական նշանակություն։ Այո, բանակում պետք է լինեն տարբեր վստահության օղակներ, որոնց միջոցով զինծառայողը կարող է իր խնդիրը բարձրաձայնել։ Գնդերեցը այդ օղակներից մեկն էր, և նրա դերը հատկապես կարևոր էր այն առումով, որ զինծառայողի հետ կարող էր շփվել ոչ միայն ծառայողական, այլև մարդկային և բարոյական հարթության վրա։ Ինչևէ, եթե իսկապես ուզում ենք նվազեցնել նման ողբերգական դեպքերի հավանականությունը, պետք է ոչ թե յուրաքանչյուր դեպքից հետո միայն փնտրենք մեկ-երկու մեղավորի և կազմակերպենք պաշտոնանկություններ, այլ վերանայենք ամբողջ համակարգը՝ սկսած հրամանատարական մշակույթից և ներքին վերահսկողությունից մինչև զինծառայողների հետ հոգեբանական ու բարոյական աշխատանքի մեխանիզմները։ Հակառակ դեպքում մենք ունենալու ենք նույն խնդիրը՝ տարբեր պաշտոնանկություններով և տարբեր պաշտոնյաների այցերով, բայց առանց էական փոփոխության...

-Չենք կարող չանդրադառնալ նաև Ադրբեջանի տարածքային նկրտումներին։ Հայկական կողմի արձագանքն է՝ եթե հնչի կրակոց, մենք դրան չենք պատասխանելու։ Դուք ինչպե՞ս եք նման հայտարարությունները մեկնաբանում։

-Այդ հայտարարությունը պետք է դիտարկել այս իշխանությունների կողմից տարվող վերջին տարիների ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Հայկական կողմը շարունակելու է ճնշված վիճակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները կառավարում են։ Չեմ ուզում շատ խորանալ այս թեմայի մեջ, բայց բավական է հետադարձ հայացք նետել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաջորդած տարիներին։ Այս ընթացքում մենք անընդհատ ականատես ենք եղել զիջումների, կորուստների, հակառակորդի կողմից նոր պահանջների և դրան հաջորդած հայկական կողմի հերթական զիջումներին։ Բաքուն պահանջում է, ճնշում է, ստանում է, իսկ մենք հետո փորձում ենք հարմարվել ստեղծված նոր իրավիճակի հետ։ Երբ այսօր ասում են՝ «եթե կրակոց լինի, պատասխան կրակոց չենք անելու», հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչպե՞ս է պետությունը պատրաստվում պաշտպանել իր սահմաններն ու քաղաքացիներին։ Ես չեմ ասում, որ յուրաքանչյուր կրակոցի պետք է անպայման պատասխանել կրակոցով՝ անկախ իրավիճակից։ Բայց նախապես հայտարարել, որ կրակոցի դեպքում պատասխան չի լինելու, այդ դեպքում հակառակորդին դու ի՞նչ ազդանշաններ ես փոխանցում։ Եթե այսպիսի տրամաբանությունը չփոխվի, ես չեմ կարծում, որ միայն հայտարարություններով, «սրտիկներով», բարեմաղթանքներով կարող ես ապահովել երկարաժամկետ անվտանգությունդ։

-Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները խոսում են դիվերսիֆիկացիայի մասին նաև պաշտպանական ոլորտում։ Բայց ռեալ քայլեր չենք տեսնում, բացառությամբ որոշ զինատեսակների ձեռքբերումը։ Վերջին օրերին խոսվում է նաև 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Ստացվում է, որ չունենալով ռեալ այլընտրանք՝ իշխանությունները շարունակո՞ւմ են թուլացնել պաշտպանական համակարգը։

-Տեսեք՝ նախ պետք է հասկանալ, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացիա։ Իշխանությունը խոսում է պաշտպանական ոլորտի դիվերսիֆիկացիայի, նոր գործընկերների և նոր սպառազինությունների ձեռքբերման մասին, բայց դիվերսիֆիկացիան միայն տարբեր երկրներից զենք գնելը չէ։ Դիվերսիֆիկացիան առաջին հերթին այնպիսի պաշտպանական համակարգի ձևավորում է, որի բոլոր բաղադրիչները միասին իրական և փոխլրացնող անվտանգություն են ապահովում։ Ինձ համար խնդիրը հենց այստեղ է։ Եթե ասում եք, որ այս կամ այն համակարգն այլևս անհրաժեշտ չէ, ապա պարտավոր եք հասարակությանը հստակ ցույց տալ, թե ինչո՞վ եք այն փոխարինում։ Որտե՞ղ է այլընտրանքը, ո՞րն է նոր պաշտպանական համակարգը, ի՞նչ իրական երաշխիքներ ունենք, և որո՞նք են այդ երաշխիքների ժամկետներն ու պայմանները։ Չի կարելի անվտանգության համակարգից որևէ բաղադրիչ հեռացնել կամ դրա նշանակությունը նվազեցնել և ասել՝ հետո կտեսնենք, թե ինչ ենք կառուցելու դրա փոխարեն։ Այս իշխանությունների հիմնական խնդիրն ու, ես կասեի, տգիտությունն այստեղ է դրսևորվում, որ քանդում են հինը, բայց հասարակությանը չեն ներկայացնում դրան համարժեք նոր համակարգը։ Կրկնում եմ, միայն նոր զինատեսակների գնումը դեռ նոր պաշտպանական համակարգ չի նշանակում։ Զենքը կարող ես գնել, բայց դրա հետ պետք է ունենաս համապատասխան ենթակառուցվածքներ, մասնագետներ, կառավարման համակարգ, հետախուզական և հակաօդային կարողություններ, դաշնակցային ու անվտանգային հստակ մեխանիզմներ։ Սրանք են միասին ձևավորում պաշտպանական համակարգը։ Եթե իշխանությունը համոզված է, որ Հայաստանը կարող է առանց 102-րդ ռազմաբազայի ավելի անվտանգ լինել, թող բաց և հստակ ներկայացնի այդ հաշվարկը՝ ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում և ամենակարևորը՝ ինչո՞վ ենք լրացնելու հնարավոր բացը։ Իսկ եթե նման ամբողջական հաշվարկ չկա, ապա մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team