Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 10-ին Երևանում դեռահասների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով երեք անչափահաս մարմնական վնասվածքներ են ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել հարձակման մասին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մեկնել են դեպքի վայր։
39-ամյա Մարինե Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:40-ից 15:20-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի անվան զբոսայգում մի քանի դեռահասներ վիճաբանության ընթացքում քարերով և փայտերով հարվածել են իր 13-ամյա որդուն և նրա 15 ու 16 տարեկան ընկերներին։
Ինչպես գրում է Past.am-ը, ոստիկանները պարզել են միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը։ Նրանց թվում են 14, 15, 14 և 13 տարեկան դեռահասներ։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։



