Մայրը երեխային գիշերը այս թրջոցից դրեց… Առավոտյան հրաշք կատարվեց
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Ինչպե՞ս բուժել հազը: Այս հարցը շատերին է անհանգստացնում: Նույնիսկ թանկարժեք դեղամիջոցները միշտ չեն օգնում ազատվել ձանձրացնող հազից: Blog.1in.am-ը ձեզ է ներկայացնում եզակի ժողովրդական միջոց, որն օգտագործում են հազը բուժելու համար:
Թրջոցի ջերմային ներգործության շնորհիվ ակտիվանում է արյան շրջանառությունը: Մեղրով թրջոցը առողջացման շատ թեթև և արդյունավետ միջոց է: Այն բուժում է գրեթե աննկատ և վնասակար ազդեցություն չի թողնում:
Նման թրջոցն ունակ է բուժել մեկ գիշերվա ընթացքում: Այն կարելի է ինչպես մեծահասակներին, այնպես էլ վեց ամսեկանից մեծ երեխաներին: Խորհուրդ չի տրվում թրջոցն անել բարձր ջերմաստիճանի դեպքում, բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա ունենալու դեպքում, ինչպես նաև մաշկային հիվանդություններ ունեցողներին:
Թրջոց՝ հազի դեմ
Ձեզ պետք կգան
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ ալյուր
- 1 թեյի գդալ բուսայուղ
- Թանզիվ (մարլյա)
- Անձեռոցիկ
- Կպչուն ժապավեն
Օգտագործման եղանակը
1 Երեխաներին այս թրջոցները պետք է դնել երեկոյան՝ քնելուց 2-3 ժամ առաջ: Մեծահասակները կարող են թողել թրջոցը ողջ գիշերվա ընթացքում և հանել առավոտյան: Առավել արդյունավետ լինելու համար, մեծահասակները կարող են մանանեխի փոշի ավելացնել:
2 Խառնեք մեղրն ալյուրի հետ այնպես, որ ստացված զանգվածը չկպչի ձեռքերին: Ավելացրեք բուսայուղ: Անհրաժեշտության դեպքում մի փոքր էլ ալյուր ավելացրեք: Լցրեք այդ զանգվածն անձեռոցիկի վրա և փաթաթեք այն թանզիֆով:
3 Դրեք թրջոցը կրծքավանդակի կամ թիկունքի վրա և ամրացրեք կպչուն ժապավենով: Թրջոցը պետք է սրտից վերև լինի:
4 Հագեք շապիկ կամ գիշերազգեստ: Պատրաստվեք առատ քրտնարտադրության:
Ակտիվ նյութերը արդյունավետորեն դադարեցնում են օրգանիզմի բորբոքային գործընթացը: Թրջոցը տաքացնող ազդեցություն ունի: Այս գործընթացից հետո արդյունքն անմիջապես զգացվում է: Սա կօգնի խուսափել հետագա բարդություններից:




