ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
БЛОГԱպագայի մասնագիտությունները ձևավորվում են այսօր, իսկ դրանց հնարավորությունները՝ աշխատաշուկայում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցել է մայր բուհի կազմակերպած «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» կարիերայի միջոցառմանը՝ ընդգծելով կրթության և գործատուի միջև ամուր կապի կարևորությունը։
Էքսպոյի շրջանակում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջել է տաղավարներով, ծանոթացել ուսանողների նախագծերին և մասնակցել պանելային քննարկմանը։
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը տեխնոլոգիաների, գիտելիքի և բարձր մասնագիտական հմտությունների ոլորտ է՝ երիտասարդների համար ստեղծելով մասնագիտական աճի բազմաթիվ հնարավորություններ։
Գիտահեն և տեխնոլոգիական այս ոլորտի զարգացումը պահանջում է բարձրակարգ ու ճկուն մասնագետներ, իսկ նրանց պատրաստման գործում առանցքային է բուհերի և գործատուների սերտ համագործակցությունը։
Այս համագործակցությանն են ուղղված ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությունները՝ ուսանողական պրակտիկաները, «Պատանի երկրաբան» ամառային դպրոցը և կրթական այլ ծրագրեր։
Կրթությունից դեպի մասնագիտություն, մասնագիտությունից՝ իրական աշխատանք։ ԶՊՄԿ-ն շարունակելու է աջակցել երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



