Գաղտնի դաջվածքներ. նախշեր ու պատկերներ, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո
ЛАЙФԵթե շատ եք ցանկանում մարմնի վրա կրել դաջվածքներ, սակայն վախենում եք, թե դա կփչացնի ձեր արտաքին տեսքը կամ «ինչ կասեն մարդիկ», ապա կարող եք ձեր որոշումը հետաձգել կամ … կա ևս մեկ տարբերակ անել «գաղտնի դաջվածք», որը տեսանելի կլինի միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:

Ուլտրամանուշակագույն դաջվածքի թանաքը, ինչպես կարող եք հասկանալ, տեսանելի է, եթե դրա վրա ուղղեք ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Նման ներկերով կարելի է գունավորել ամբողջական նկարը, սակայն կարող եք ներկել պատկերի որոշ հատվածներ: Ակումբներում նման դաջվածքները ձեզ երեկոյի աստղը կդարձնեն: Մնում է միայն համարձակվել: 
Նշենք, որ ոչ բոլոր դաջվածքի վարպետներն են համաձայնում նման դաջվածքներ անել: Պատճառը ներկերի կասկածելի որակն է: Այսօր գոյություն ունի ընդամենը մի քանի ուլտրամանուշակագույն թանաք, որոնք հավանության են արժանացել դեղամիջոցների միջազգային համադաշնության կողմից, այդ պատճառով էլ կարող եք ինքներդ ձեռ բերել թանաքը, այլ ոչ թե վստահել վարպետին:



Պատրաստեց Past.am-ը:



