Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով
ЭКОНОМИКАՀրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,137 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.4%‑ով կամ 268.5 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,119 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.9%-ով կամ 190.2 մլրդ դրամով:
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



