ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ համաձայնություն են ձեռք բերել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել ծրագրի շուրջ, որով Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար պետք է հաստատի: ABC NEWS-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ամերիկյան պաշտոնատար անձինք:
Աղբյուրների համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնեցրել են «ռազմական գործողությունների դադարեցման» ժամկետներն ու պայմանները: Հրադադարը բացառում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ճակատի ուղղությամբ հարձակումները:
Ակնկալվում է, որ այդ կապակցությամբ հայտարարություն կարվի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



