Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը
ОБЩЕСТВОՀայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում՝ Global Relocation Index 2026-ում, որը պատրաստել է Rumavi ընկերությունը։ Երկիրը ստացել է 100-ից 62,2 միավոր։
Հայաստանը ամենաբարձրն է գնահատվում հարկային գրավչության տեսանկյունից՝ աշխարհում զբաղեցնելով 65-րդ տեղը։ Ձեռնարկատերերի համար ՀՀ-ն զբաղեցրել է 67-րդ տեղը, ընտանիքների համար՝ 71-րդ, թոշակառուների համար՝ 72-րդ։ Միևնույն ժամանակ թվային քոչվորների (հեռավար աշխատող ճանապարհորդներ) համար գրավչությամբ Հայաստանը հայտնվել է միայն 96-րդ հորիզոնականում։
Rumavi-ում նշել են, որ Հայաստանը կարող է հետաքրքրել ձեռնարկատերերին և ընտանիքներին, որոնք փնտրում են տեղափոխվելու մատչելի տարբերակ։ Առավելությունների թվում ընկերությունն առանձնացրել է օտարերկրյա քաղաքացիների սեփականության իրավունքները և համեմատաբար պարզ վիզային հասանելիությունը։
Միևնույն ժամանակ վարկանիշի հեղինակները մատնանշել են օդի որակի հետ կապված խնդիրները և բիզնես հնարավորությունների սահմանափակությունը։ Կլիմայական հարմարավետության ցածր գնահատականը նրանք կապել են Հայաստանի մայրցամաքային կլիմայի հետ։
Global Relocation Index 2026-ում ընդգրկվել է 192 երկիր։ Դրանք գնահատվել են 24 ցուցանիշով, ներառյալ տարբեր կատեգորիաների մարդկանց համար պայմանները, որոնք դիտարկում են տեղափոխվելու հնարավորությունը։
Նշենք, որ Վրաստանը ստացել է 100-ից 69,3 միավոր։ Ադրբեջանը զբաղեցրել է 91-րդ տեղը, Թուրքիան՝ 97-րդ, Ռուսաստանը՝ 121-րդ։



