Մայլի Սայրուսը գաղտնի ամուսնացել է. ԶԼՄ-ներ
ЛАЙФՉէին հասցրել Մայլի Սայրուսն ու Լիամ Հեմսվորթը նորից սկսել հանդիպել, նրանց արդեն հասցրել են ամուսնացնել: Զույգի ամուսնական գաղտնի արարողության մասին հայտնել են ինչ-որ լավատեղյակ աղբյուրներ, որոնք վստահ են, որ սիրեցյալները մի քանի օր առաջ միմյանց հավատարիմ լինելու երդում են տվել:
Ի դեպ, գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել դերասանի հայրենիքում՝ Ավստրալիայում՝ նրա հարազատների ներկայությամբ:
«Մայլին ու Լիամը վերջերս ընկերների մոտ խոսել են ամուսնությունից: Նրանք վստահ են եղել իրենց հանկարծակի որոշման մեջ: Հիմա նրանք միմյանց անվանում են «իմ ամուսին», «իմ կին»: Նրանց ընկերները անգամ նեղացել են, որ ներկա չեն եղել հարսանիքին»,- պատմել է զույգի հարաբերություններից տեղյակ աղբյուրը:
Պատրաստեց Past.am-ը:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



