Համեղ և հեշտ պատրաստվող շոկոլադային տորթ
ЛАЙФԲաղադրությունը`
8 ձու
1 տուփ վանիլին
80 գրամ օսլա
160 գրամ այլուր
250 գրամ շաքարավազ
4 ճաշի գդալ կակաո
1 թեյի գդալ սոդա
Կրեմի համար
200 գրամ կարագ
4 ճաշի գդալ շաքարավազ
2 ձու
4 ճաշի գդալ կաթ
Գլազուրի համար
4 ճաշի գդալ կակաո
4 ճաշի գդալ շաքարավազ
4 ճաշի գդալ կաթ
10 գրամ կարագ
Պատրաստման եղանակը`
Ձվի սպիտակուցը անջատել դեղնուցից,հարել այնքան,որ դառնա պինդ զանգված,քիչ-քիչ ավելացնել շաքարավազը, օսլան,հարած դեղնուցը,սոդան,վանիլինը,կակաոն,ալյուրը:Խմորը բաժանել 3 մասի և առանձին-առանձին թխել 180 °C տաքացրած ջեռոցում,հանել թողնել հովանա:
Կրեմի պատրաստումը
Կաթը տաքացնել,ավելացնել շաքարավազը և խառնելով եփել,թողնել հովանա,ավելացնել հարած կարագը;
Շերտերը միացնել կրեմով,վրան գլազուր լցնել կամ վերջում ձևավորել ըստ ճաշակի:
Գլազուրի պատրաստումը
Բոլոր բաղադրիչները խառնել իրար և դնել թույլ կրակին , երբ եռա վերցնել կրակից ,թողնել մի քիչ սառչի ,լցնել տորթի վրա:



