Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաները մեծ ջանքեր են գործադրում վերջ դնելու ուկրաինական հակամարտությանը, որը բարձրացնում է դիզելային վառելիքի գները։ Թրամփը խոստացել է, որ շուտով կհասնեն կարգավորման։
«Մենք շատ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի համար, որպեսզի հասնենք կարգավորման։ Գիտեք, ես ավարտել եմ ութ պատերազմ։ Եվ ամենադժվարը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն է, քանի որ առաջնորդները ատում են միմյանց», – ասել է Թրամփը Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ։
Ըստ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը բարձրացնում է դիզելային վառելիքի գները ԱՄՆ-ում։
«Բայց այն շուտով կավարտվի», – ասել է ԱՄՆ նախագահը։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
5
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi



