ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի
ПОЛИТИКАԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար: Այս մասին Վիեննայում ԱԷՄԳ-ի 70-րդ գլխավոր խորհրդաժողովի բացմանը հայտրարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, հայնում է ՏԱՍՍ-ը:
«Առանց գործակալության հետ երկխոսության վերսկսման՝ Իրանի հետ հարաբերություններում չեն կարող լինել ոչ կանխատեսելիություն, ոչ երաշխիքներ, ոչ էլ վստահություն։ Ընդ որում՝ ԱԷՄԳ-ն հարգանքով է վերաբերվելու անվտանգության ոլորտում Իրանի մտահոգություններին և հաշվի է առնելու այն դժվարությունները, որոնց բախվում է երկիրն այդ բնագավառում»,- նշել է Գրոսին:
Նա նաև ընդգծել է, որ երաշխիքների և իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի հաստատման ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի։ ԱԷՄԳ-ի ղեկավարը հայտարարել է այս հարցի կարգավորման հեռանկարների նկատմամբ իր համառ լավատեսության մասին։



