Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր երկօրյա այց են սկսել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցին մասնակցում է 58 երկիր և 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 հոգանոց պատվիրակություն։
Ըստ ադրբեջանական կողմի՝ դիվանագետներին ներկայացնելու են Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի և Քարվաճառի շրջաններում իրականացվող շինարարական ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների ներկայիս վիճակն ու դրանց պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները։
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?



