Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի
ОБЩЕСТВОԵրեկ՝ սեպտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ջեմմա Խ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
2
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
3
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



