Այս զույգը որդեգրեց 9-ամյա մի որբուկի. Բայց շուտով նրանք իմացան ողջ շոկային ճշմարտությունը փոքրիկի անցյալի մասին (լուսանկարներ)
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Բեռնի և Դիանա Լերոուներին կարելի է իդեալական ամուսնական զույգ համարել: Նրանք ունեցել և դաստիարակալ են հինգ հիանալի տղաներ: Իսկ երբ նրանցից չորսը մեծացան և լքեցին հայրական տունը, ամուսինները որոշեցին ևս մեկ երեխա ունենալ:
Քանի որ Դիանայի տարիքում արդեն բավականին վտանգավոր էր ծննդաբերել, ամուսինները որոշեցին աղջիկ որդեգրել: Երբ նրանք նայում եին որբուկների լուսանկարները, նրանց ուշադրությունը գրավեց տպավորիչ հայացքով մի աղջկա սև-սպիտակ նկար: Այդ վատ որակի նկարը խիստ տարբերվում էր այլ նկարներից: Եվ Դիանայի ներսում ինչ-որ բան հուշեց, որ պետք է որդեգրի հենց այս աղջկան:
Երբ Բեռնին և Դիանան ասացին, որ ուզում են որդեգրել հենց այդ աղջկան, սոցաշխատողները սկսեցին նրանց համոզել հետ կանգնել այդ որոշումից: Աշխատակիցներն ասում էին, որ աղջկա հետ «ինչ-որ բան այն չէ» և խորհուրդ չէին տալիս նրան որդեգրել:
Այնուամենայնիվ, Դիանան և Բեռնին համառություն ցուցաբերեցին: Այդ ժամանակ, սոցաշխատաողները պատմեցին աղջկա մասին սարսափելի գաղտնիքը: Նա արդեն 9 տարեկան էր, սակայն նրա հետ սարսափելի վերաբերմունքի, վարվելու պատճառով, նա մտավոր և հոգեբանորեն մնացել էր մանկությունում: Նա դեռ տակդիրներ էր կրում, վերջերս էր հրաժարվել շշով կաթ խմելուց և չեր կարողանում խոսել…
Չնայած իրենց ողջ լսածին՝ Բռենդին և Դիանան, այնուամենայնիվ, չհրաժարվեցին աղջկան որդեգրելու մտքից: Այդ ժամանակ աշխատակիցները մանրամասն պատմեցին աղջկա սարսափելի անցյալի մասին: Պարզվեց, որ նա գրեթե վայրի է: Մինչև 7 տարեկանը ծնողները նրա հետ ավելի վատ էին վարվել, քան կենդանիների հետ:
Խուզարկու Մարկ Խոլստը, ով հայտնաբերել էր աղջկան, հիշում է. «Ես արդեն 27 տարի է ծառայում եմ ոստիկանությունում, և սա ամենասարսափելի դեպքն է իմ կարիերայում: Տանն ամեն տեղ սարսափելի կեղտոտ էր: Առաստաղից սարդոստայններ էին կախված, տունը լի էր խավարասերներով: Եվ այդ ամենի մեջ մենք գտանք հյուծված, անչափ նիհարած 7-ամյա այս աղջկան, ում հագին միայն թաց տակաշոր կար»:
Աղջկա կենսաբանական մորը զրկել են ծնողական իրավունքից, և այժմ նա գտնվում է հոգեբուժարանում: Իսկ աղջկան՝ Դանիելին, հանձնել են հատուկ մանկատուն: Այնտեղ նրան սկսեցին աստիճանաբար սովորեցնել, հարմարեցնել նորմալ կյանքին, սակայն գործը շատ դանդաղ էր առաջ գնում:
Ճշմարտությունն իմանալով՝ Դիանան և Բեռնին սարսափեցին, բայց հետ չկանգնեցին իրենց մտադրությունից: Քանի որ Դանիելի դեպքն էքստրաօրդինար էր, որոշեցին նրանց աստիճանաբար ընտելացնել միմյանց:
«Առաջին անգամ ինձ տեսնելով՝ Դանիելը վախեցած մի անկյուն մտավ: Նա ավելի շատ նման էր փոքրիկ գազանի, քան երեխայի: Սակայն նրա աչքերի մեջ նայելով՝ հասկացա, որ պետք է օգնեմ իրեն», – հիշում է Դիանան:
Սոցաշխատողներն ասում են, որ աղջկա և նրա նոր մայրիկի միջև միանգամից հոգևոր կապ զգացվեց: Մինչ այդ, Դանիելը միշտ նոպայի մեջ էր ընկնում նոր մարդ տեսնելիս, և եթե փորձում էին մոտենալ իրեն, նա կծում էր:
Երկու շաբաթ շարունակ Դիանան և Բեռնին ամեն որ այցելում էին աղջկան: Եվ երբ վերջապես Դանիելը լիովին սկսեց վստահել իր նոր ծնողներին, թողեցին, որ աղջկան տեղափոխեն իր նոր ծնողների տուն:
Բնականաբար, աղջկա դաստիարակության հարցում Դիանային և Բեռնին օգնում են հոգեբաններն ու հատուկ ուսուցիչները: Սակայն ըստ ամուսինների, իրենք միայնակ էլ հեշտությամբ կարող էին ճիշտ վարվել աղջկա հետ դաստիարակել նրան: Իրենց տանն աղջիկը միանգամից սկսեց փոխվել:
8 տարիների ընթացքում, որ աղջիկն անցկացրել է Լերոուների տանը, նա ամբողջությամբ կերպարանափոխվել է: Այժմ նա իր մտածելակերպով և ամեն ինչով համապատասխանում է միջին դասարանների աշակերտի մակարդակին:
Դիանան և Բեռնին իրենց օրինակով ցույց տվեցին, որ սերն ունակ է իսկական հրաշքներ գործել:




















































