Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի օդուժի հարվածից Գազայի հատվածի հյուսիսում ընտանիք է զոհվել՝ ամուսինները և նրանց 8 ու 12 տարեկան աղջիկները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի առողջապահության պաշտոնյաներին:
Իսրայելի բանակը չի մեկնաբանում Բեյթ Լահիյա բնակավայրում հարձակման մասին տեղեկատվությունը:
Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի արդյունքում թեև դադարեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները, սակայն կայուն խաղաղության ուղղությամբ մեծ առաջընթաց չգրանցվեց:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը Իսրայելին մեղադրում է հրադադարը խախտելու և Գազայի հակամարտությանը վերջ տալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն իրագործելու ջանքերը խափանելու համար: Այդ ծրագիրը նախատեսում է իսրայելական զորքերի դուրբերում Գազայի հատվածից և «Համաս»-ի զինաթափում:
Իսրայելը, իր հերթին, «Համաս»-ին է մեղադրում համաձայնությունները խախտելու մեջ:
Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Գազայում, ըստ տեղի առողջապահության պատասխանատուների, ավելի քան 1300 պաղեստինցի է զոհվել՝ մեծամասամբ քաղաքացիական անձինք: Իսրայելի բանակն էլ հաղորդել է իր չորս զինվորի զոհվելու մասին:



