Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի կողմից իրականացվող սադրանքները պահանջում են Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնացում, և վերջիններս կատարում են իրենց պարտականությունները, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
- Ուկրաինացիները փորձել են, փորձում են և կշարունակեն փորձել սադրանքներ կազմակերպել իրենց արևմտյան ղեկավարներին պատերազմի մեջ ավելի խորը ներքաշելու նպատակով։
- Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն տեղափոխելու նպատակով օգտագործվում են մեծ թվով առևտրային նավեր. այդ նավերը ոչնչացվում են և կշարունակեն ոչնչացվել։
- Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար սպառազինություն տեղափոխող նավերի ուղղությամբ Ռուսաստանի հարվածները չեն կարող բացասաբար ազդել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։
- Առևտրային պատերազմները շարունակվում են, և Լատվիան «ոգեշնչվում» է օվկիանոսից այն կողմ կիրառվող մեթոդներով [ռուսական հացահատիկի տարանցման համար մաքսատուրքեր սահմանելու մտադրությունը]։
- Համաշխարհային շուկաները շատ ավելի ընդարձակ են, քան միայն Լատվիան. այլընտրանքներ միշտ էլ կան։



