Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է
ОБЩЕСТВОՀամեմատվել են 2025 և 2026 թվականների սեպտեմբերի 2-ի դրությամբ Ազատի ջրամբարի ջրի հայելու մակերեսի տվյալները։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատ՝ Ազատի ջրամբարի հայելու մակերեսը մեծացել է 0․9 կմ²-ով կամ շուրջ 83․3%-ով։
Այս փոփոխությունը վկայում է ջրամբարի լցվածության այս տարվա դրական դինամիկայի մասին։
Վերլուծությունն իրականացվել է #Sentinel-2 արբանյակային տվյալների և աշխարհատեղեկատվական համակարգի (#GIS) գործիքակազմի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ առանձնացնել ջրի հայելու սահմանագիծը և հաշվարկել դրա մակերեսը։
Ջրի հայելու սահմանազատման համար կիրառվել են սպեկտրալ ինդեքսներ, այդ թվում՝ #NDWI (Normalized Difference Water Index)։
Արբանյակային տվյալները և #GIS տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչ միայն տեսնել փոփոխությունը, այլև այն չափել ու ներկայացնել թվային արժեքներով։



