Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքը
ОБЩЕСТВОՌուսական զինուժի զինվորի կյանքը, ըստ նրա պատմածի, փրկել է շունը, որը նրան դուրս է բերել ավերված տան փլատակների տակից։
Այս մասին պատմությունը փոխանցել է կամավոր Իննա Շկրիբեցը, որն աշխատում է «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման հետ։ Դեպքի մասին հաղորդում է ռուսական «Ցարգրադ»-ը։
Զինվորը՝ «Գորինիչ» կոչականով, պատմել է, որ հին տան տանիքը փլվել է հրթիռի հարվածից հետո, իսկ ինքը հայտնվել է փլատակների տակ։ Տղամարդը երկար ժամանակ մնացել է մթության մեջ՝ չիմանալով, թե ինչպես կարող է դուրս գալ։
Այդ պահին նա զգացել է, որ ինչ-որ կենդանի է դիպչում իրեն։ Պարզվել է՝ տեղացի շունն է՝ Ուշկոն, որին նախկինում կերակրել էին զինվորները։
Ըստ զինվորի պատմածի՝ շունը կարողացել է անցնել փլատակների միջով, հասնել նրան և սկսել քաշել գոտուց։ Կենդանին նաև փորձել է ճանապարհ բացել՝ կրծելով ու հեռացնելով փլված կառույցի մասերը։
«Գորինիչը» նշել է, որ շունը հեռանում էր, ապա կրկին վերադառնում՝ կարծես սպասելով, որ ինքը հետևի իրեն։ Այդ կերպ զինվորը կարողացել է շարժվել դեպի փլատակներից դուրս տանող հատվածը։
«Կարծես ասում էր՝ արի՛, մի՛ հանձնվիր, մենք իզուր ընկերներ չենք եղել»,- պատմել է զինվորը։
Past.am-ը ներկայացնում է այս պատմությունը՝ որպես պատերազմի պայմաններում մարդու և կենդանու միջև ձևավորված արտասովոր կապի հերթական օրինակ։



