Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում
МЕЖДУНАРОДНОЕՀռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու ջանքերում կոնկրետ արդյունքներ կլինեն և կոչ է արել բացել դիվանագիտության դռները։
Շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպեց ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այսօր էլ վերջիններս հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կտան կոնկրետ արդյունքներ և կբացեն դիվանագիտության համար տարածք», – ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա քարոզից հետո։
1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



