«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
ПОЛИТИКАՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Համահայկական ճակատ» կուսակցության 5-րդ համագումարը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցության գործունեությանը և հետագա քաղաքական ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։
Համագումարի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ ընդգծելով կուսակցության համախմբված գործունեության, ազգային շահերի պաշտպանության և առաջիկա քաղաքական պայքարում միասնականության կարևորությունը։
Համագումարի օրակարգային կարևոր հարցերից էր կուսակցության ղեկավար մարմինների ձևավորումը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց և հաստատվեց «Համահայկական ճակատ» կուսակցության քաղաքական խորհրդի նոր կազմը։
Նույն համագումարում կայացած քվեարկության արդյունքներով կուսակցության նախագահ վերընտրվեց գործող նախագահ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ առաջնորդվելով ազգային պետական շահերի պաշտպանության, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ու արժանապատիվ ապագայի ապահովման առաջնահերթություններով։
«Համահայկական ճակատ» կուսակցության մամուլի ծառայություն



