Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ի վարած «Tesla» մակնիշի և 25-ամյա Սամվել Չ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վթարից րոպեներ անց «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



