Ամիօ Բանկը երկրորդ անգամ ռեկորդային կարճ ժամկետում տեղաբաշխել է պարտատոմսերի ամբողջ ծավալը
ОБЩЕСТВОԱմիօ Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը ռեկորդային կարճ ժամկետում ավարտելու մասին։
Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
Ամիօ Բանկի պարտատոմսերի նախորդ թողարկումը ևս ամբողջությամբ տեղաբաշխվել էր նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ․ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրանշի տեղաբաշխումն ավարտվել էր ընդամենը 30 ժամում։
Երկու հաջորդական թողարկումների նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների կայուն վստահության և առաջարկվող ներդրումային գործիքի գրավչության մասին։
Հիշեցնենք, որ պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում։
✉️ [email protected] | ☎️ 010 59 20 20 |



