ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
СПОРТՀայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում Սիսիանի քաղաքային մարզադաշտում կայացավ «Սյունիք» — «Փյունիկ» դիմակայությունը։
Հանդիպումն անցավ համառ պայքարում, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները, և գրանցվեց 0։0 հաշիվը։
Այս արդյունքից հետո Իգոր Պիկուշյակի գլխավորած «Սյունիքը» վաստակած 2 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։ «Նռնագույններն» իրենց ակտիվում ունեն 11 միավոր և եզրափակում են լավագույն եռյակը։
Հաջորդ տուրում «Սյունիքը» հյուրընկալվելու է «Արարատ-Արմենիային», իսկ «Փյունիկը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Շիրակի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
2
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



