Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը, Թուրքիան և Պարսից ծոցի մի շարք երկրներ օգնում են Վաշինգտոնին հասնել Իրանի պատժին առևտրային նավերի գնդակոծման համար: Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ըստ Վենսի՝ խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Կատարին, ինչպես նաև Պարսից ծոցի այլ երկրների:
«Մենք տեսնում ենք, որ շատ երկրներ, թեև երբեմն պատրաստ չեն դրա մասին հրապարակավ խոսել, ոչ պաշտոնապես շատ բան են անում, որպեսզի օգնեն մեզ հասնել նրան, որ Իրանը պատիժ կրի առևտրային նավագնացության գնդակոծման համար»,- այս մասին ասել է Վենսը:
ԱՄՆ փոխնախագահը չի հստակեցրել, թե հատկապես ինչ օգնություն են ցուցաբերում նշված երկրները, և մանրամասներ չի ներկայացրել Իրանի գործողությունների մասին:
1
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»
4
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу
5
Юнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете



