Պատգամավորները ևս դատապարտում են Մհեր Սեդրակյանի վարքագիծը
ПОЛИТИКАԽորհրդարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ լրագրողների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին և դատապարտեց այն:
«Ես` որպես էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, որպես լրագրող, իմ մտահոգությունն են հայտնում լրագրողների, նրանց աշխատանքը խոչընդոտելու, նրանց պիտակավորելու, վիրավորանքների վերաբերյալ: Մենք, ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրությանը մեզ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, և իմ հորդորն է, որպեսզի լրագրողների հետ հարաբերություններում պահպանենք էթիկայի կանոնները: Միջադեպ է տեղի ունեցել Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջեւ, և ես հույն ունեմ, որ մեզ կհաջողվի ԱԺ-ում նման պրակտիկային վերջ տալ, որովհետև դա ոչ միայն ազդում է է ԱԺ-ի հեղինակության վրա, այլ նաև ուղղակիորեն խոչընդոտում է լրագրողական գործունոությունը: Ես` որպես պատգամավոր, հարկ եմ համարում նշել, որ դատապարտում եմ նմանատիպ երևույթները »,- հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արձագանքեցնաև նիստը վարող Հերմինե Նաղդալյանը` նշելով, որ իրենք ևս դատապարտում են կատարվածը: «Միանալով Ձեզ, ուզում ենք կոչ անել, որ բոլորս, այս դահլիճում և այս դահլիճից դուրս, ոչ միայն պատգամավորները լրագրողների, այլ նաև լրագրողները պատգամավորների հետ շփվելիս, այլ նաև բոլորը, ովքեր մասնակցում են խորհրդարանական և քաղաքական գործընթացներին, փոխադարձ շփումների ընթացքում պահպանեն էթիկայի կանոնները »:
Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանը վիրավորել եւ հայհոյել էր լրագրողներին: Լրագրողները նախաձեռնել են ստորագրահավաք, եւ պատրաստվում են նաեւ բողոքի ակցիա իրականացնել:
Լիլիթ Լալայան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
4
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»
5
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»



