Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիա
ЭКОНОМИКАՕգտագործված արևային վահանակները, որոնցից ավելի քան 5.6 միլիոն տոննա կկուտակվի միայն Գերմանիայում 20 տարվա ընթացքում, կարող են դառնալ արժեքավոր հումք նոր արևային վահանակների արտադրության համար: Այդ մասին հայտարարել են գերմանացի գիտնականները, ովքեր մշակել են ֆոտովոլտային մոդուլների առաջադեմ վերամշակման տեխնոլոգիա, գրում է eprussia.ru–ն:
Գիտնականների ուսումնասիրության արդյունքների համաձայն, վերականգնված նյութերի օգտագործումը կնվազեցնի նոր արևային վահանակների արտադրության արժեքը Եվրոպայում 60-77%-ով: Դա նաև կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները, ջրի սպառումը և հանքանյութերի արդյունահանման անհրաժեշտությունը:
Այնուամենայնիվ, գիտնականների կողմից առաջարկվող տեխնոլոգիաների լայն տարածմանը խոչընդոտում է ԵՄ գործող օրենսդրությունը: Օրինակ, Գերմանիայում ընկերությունները պարտավոր են վերամշակել արևային վահանակների զանգվածի առնվազն 85%-ը, բայց կանոնակարգերը հաշվի չեն առնում վերականգնված նյութերի արժեքը: Նոր կանոնակարգերը, որոնք կխթանեն ամենաարժեքավոր բաղադրիչների, ինչպիսիք են արծաթը և սիլիցիումը, արդյունահանումը, կօգնեն փոխել իրավիճակը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



