Փախստականների մասին պատմող ֆիլմը հաղթել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում (լուսանկարներ)
ФОТО
Բեռլինում նախօրեին կայացել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակների հանձնման արարողությունը:
Կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», արժանացել է իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիին «Կրակ ծովում» (Fuocoammare) ֆիլմի համար: «Կանացի լավագույն դերակատար» անվանակարգում «Արծաթե արջի» է արժանացել դանիացի Տրին Դյուրհոլմը (Թոմաս Վինտերբերգի «Կոմունա» ֆիլմի համար), իսկ «Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթել է թունիսցի դերասան Մաջ Մաստուրան:
«Լավագույն ռեժիսորական աշխատանք» է ճանաչվել Միա Հանսեն-Լյովի «Ապագան» ֆիլմը: Ժյուրիի գրան-պրիին արժանացել է բոսնիացի ռեժիսոր Դանիս Տանովիչի «Մահ Սարաևոյում» ֆիլմը, հայտնում է korrespondent.net-ը:
Ընդհանուր առմամբ՝ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվել է 436 ֆիլմ:
Բեռլինի կինոփառատոնն անցկացվում էր փետրվարի 11-21-ը: Ժյուրիի կազմը գլխավորել է ամերիկացի կինոաստղ Մերիլ Սթրիփը:
Պատրաստեց Past.am-ը:




















































