Նայենք ապագային՝ հիրոմանտիայի գաղտնիքները կամ ինչ է ասում ամուսնության գիծն ափի վրա
ЛАЙФՊատահական չեն ասում, որ ամուսնությունները երկնքում են կնքվում։ Հիրոմանտիայի կանոններն էլ ասում են, որ մարդու ձեռքի ափին արդեն արձանագրված են հարաբերություններն ու ամուսնությունները, որոնք մարդ ունենում է կյանքի ընթացքում։ Հետեւաբար՝ նայելով ափին՝ կարող ենք հասկանալ, թե ինչ ՝ մեզ սպասում մոտ ապագայում կամ երբ ենք ի վերջո ամուսնանալու։
Ամուսնության գիծ
Ավանդաբար, ամուսնության գիծ են անվանում հորիզոնական փոքրիկ գծերը, որոնք ճկույթի տակ են գտնվում։ Դրանք կարելի է տեսնել, ձեռքը բռունցք անելով։ Սովորաբար, ամուսության գծերը լինում են մի քանի կարճ գծեր։ Սակայն ամուսնության բուն գծերն ամենահստակ ընդգծվածը, խորն ու երկարն են։ Սովորաբար այն մեկն է լինում, երբեմն՝ երկուսը կամ երեքը։ Երջանիկ ամուսնություն է համարվում մեկ խորը ու հստակ գիծը։ Որքան այն ուղիղ է, այնքան ավելի երջանիկ է ամուսնությունը, նույնն էլ, երբ ուղիղ հորիզոնական է։
Եթե այդպիսի գիծ, ինչպիսին ձեր ձեռքին է, տեսնեք մի ծանոթի ձեռքին էլ, կարող եք լավ ենթադրություններ անել՝ գուցե նա հենց ձեր կեսն է։ Երկու հստակ գիծը ասում է, որ երկու ամուսնություն կունենաք։ Եթե գիծը թույլ է կամ ծուռ, ուրեմն վեճերով լի ամուսնություն է ձեզ սպասվում։ Եթե ամուսնության գիծը ինչ-որ այլ գծեր են հատում, ուրեմն ամուսնալուծություն է սպառնում ձեզ։ Որքան ամուսնության գիծը մոտ է ճկույթին, այնքան ուշ կամուսնանա մարդ։
Հիրոմանտիան ոչ միայն հին գուշակության ձեւ է, այլեւ իրական։ Իսկական հիրոմանտները կարող են ձեռքի ափով շատ բան ասել մարդու մասին։ Սակայն չպետք է մոռանալ, որ հիրոմանտիան գուշակություն է, ոչ թե վճիռ։ Ձեր կյանքի եւ ճակատագրի տերը դուք եք։
Պատրաստեց Past.am-ը:



