Իրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հետ հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգները հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ է ունեցել. այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա Աբոլֆազլ Շեքարչին։
«Առկա տվյալների համաձայն՝ իրանական զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ-ի կրած կորուստները կազմել են հարյուրավոր զոհված և հազարավոր վիրավոր զինծառայողներ։ Իսրայելը, որը գործել է ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, ունեցել է ավելի քան հազար զոհ և հազարավոր վիրավորներ», – հայտնել է նա իրանական «Defa Press» գործակալությանը։
Շեքարչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է ապահովել Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերումը։
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած Պենտագոնի զեկույցների՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված կամ վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 776-ի՝ 18 զոհ և 758 վիրավոր։
Հետևեք մեզ՝ այստեղ



