Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 30-ը Անհետ կորած անձանց օրն է, այդ օրը հռչակվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ձերբակալված անձանց ճակատագրի վրա, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ նրանց հարազատներին կամ օրինական ներկայացուցիչներին։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Կարինե Մանավազյանը, արդեն 6 տարի է՝ սպասում է որդուն։ Տիկին Կարինեն Հայաստանում գործող բոլոր կառույցներից ու պետական գերատեսչություններից հույսը կտրել է, ասում է՝ միակ հույսն Աստված է։

«6 տարի մեջս շատ բան է կուտակվել, ինքս այս իշխանություններից որևէ ակնկալիք չունեմ, ի՞նչ են արել վերջին 6 տարիների ընթացքում, որ հիմա ինչ անեն։ Շատ վաղուց հույսս կորցրել եմ, ես որևէ միջոցառման չեմ մասնակցում, որովհետև ամեն անգամ նույն բառերն ու վերաբերմունքն եմ տեսնում։ Ի՞նչ է արել իշխանությունը, որ իրենց աշխատանքին գնահատական տամ։ Նախ սրանց ես իմ երկրի կառավարիչներ չեմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Մանավազյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մի անհետ կորածի մայր էլ ինքն է, եթե իշխանությունը անում է քայլեր, որոնց մասին չի բարձրաձայնում, գոնե ծնողներին կարող է ասել, բայց որևէ մեկին որևէ բան չեն ասում։

Կարդացեք նաև

«Որևէ դրական բան չեն ասել, որևէ դրական աշխատանք չեն արել։ Ես ամեն ինչ Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու»,- շեշտեց Կարինե Մանավազյանը։

Անհետ կորած անձանց խնդրով զբաղվող միջազգային կազմակերպություններից մեկը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որոշ դեպքերում այն համարվում է միակ կազմակերպությունը, որը կարողանում է կապ հաստատել բանտարկյալների որոշակի խմբերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել նրանց հետ շփման կապն ընտանիքների ու հարազատների հետ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու խոսքով՝ անհետ կորածների, նրանց ընտանիքների հիմնախնդիրը կոմիտեի ուշադրության կենտրոնում է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ռազմավարական ուղղությունն է։

«Բնականաբար, այդ ամենը ներառում է մեր շփումներն անհետ կորածների հարազատների հետ, այդ առումով մենք համապատասխանաբար՝ թե՛ 90-ականներին, թե՛ 2020 և 2023 թվականներին անհետ կորած անձանց ընտանիքների հետ պահպանում ենք կապը։

Աջակցում ենք նաև օրերս ստեղծված ասոցիացիայի կազմակերպչական հարցերին, որպեսզի նրանք կարողանան իրենց խնդիրը, հիմնական հարցերը ձևակերպեն, աշխատեն արդյունավետ բոլոր հաստատությունների հետ։ Այս հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության օրակարգում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Զառա Ամատունին։ Ըստ նրա, այս առումով կա բազմաշերտ գործընթաց, որը ներառում է թե՛ հարազատների խնդիրները, թե՛ նրանց հարցերի առաջմղումը կազմակերպության կողմից։ Կազմակերպությունը փորձում է օգտակար լինել նրանց բազմաթիվ ծրագրերով, աջակցություն տրամադրելով, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցությունից մինչև տնտեսական աջակցություն։

«Ունենք ծրագրեր, որոնք միտված են անհետ կորած անձանց հարազատների աջակցությանը, այդ ընտանիքներին սատարելը։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, մենք դա տարբեր հաղորդակցության միջոցներով նշում ենք, դրան զուգահեռ՝ աշխատում ենք պատկան մարմինների հետ սերտորեն։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է հանձնաժողովին՝ Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով զբաղվող, որի գլխավորող մարմինն ԱԱԾ-ն է։

Այս հարցում աշխատում ենք ոչ միայն անհետ կորած անձանց ճակատագրերի հայտնաբերման ուղղությամբ, այլև հետագա անհետացումները կանխելու ուղղությամբ՝ օգնում ենք հզորացնել համապատասխան կառույցները, որը ներառում է դատաբժշկական փորձաքննության ինստիտուտը։ Օգնում ենք պետական կառույցներին ունենալ նաև համապատասխան միջոցներ ու սարքավորումներ՝ անհետ կորած անձանց հետ կապված հարցերի համար»,- ընդծեց Զառա Ամատունին և հավելեց՝ հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար առաջնային է և ռազմավարական։

Նշենք, որ անհետ կորած անձանց խնդիրներով զբաղվելու համար ասոցիացիա է ստեղծվել, որը ղեկավարում են անհետ կորած տղաների ծնողները։ Ըստ նրանց, անհետ կորածների թիվը հասնում է մոտ 1000-ի, այդ թվում՝ առաջին պատերազմից հետո անհետ կորածների թիվը ներառյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship