27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետո
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 27-ամյա Կիրիլոս Վադին մահացել է սեփական հարսանիքից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով The Daily Tribune-ին։
Տղամարդը հարսանեկան տոնակատարության ավարտին հանկարծակի կորցրել է գիտակցությունը։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վադիի մահվան պատճառը հանկարծակի սրտի կանգն է եղել։
Տղամարդու հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Ալ-Քոշեի Աբու Սեյֆեյն եկեղեցում։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նրա ընտանիքի անդամները, ընկերներն ու համագյուղացիները։
Դեպքի հանգամանքները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



