Որքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան Դումիկյան
ОБЩЕСТВОԱրդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը
Միջին աշխատավարձը բարձրանում է, բայց արդյո՞ք դրանից փոխվում է նաև մարդու կյանքի որակը։
310,780 դրամը կարող է գեղեցիկ վիճակագրական թիվ լինել, բայց այն ցույց չի տալիս, թե որքան է իրականում վաստակում սովորական քաղաքացին։ Մեկը ստանում է 150 հազար, մյուսը՝ 200, մեկ ուրիշը՝ 500 հազար, իսկ մի քանիսը՝ միլիոններ։ Եվ այդ ամենը միասին ձևավորում են «միջին» թիվը։
Բայց մարդն իր կյանքը միջիններով չի ապրում։ Նա վճարում է իր կոնկրետ վարձը, հիփոթեքը, կոմունալը, սննդի ու մյուս ծախսերը։
Ուստի կարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան է միջին աշխատավարձը, այլ՝ կարո՞ղ է մարդն իր աշխատանքով արժանապատիվ ապրել։
Այս մասին է «Մեկ թիվ, մեկ պատմություն» շարքի հերթական թողարկումը։
Առաջարկում եմ դիտել և կիսվել կարծիքներով։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



