Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

mpsh.ru–ն «Փաշինյանը երեք գյուղ է հանձնում Ադրբեջանին և պատառոտում Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին արել է այն, ինչ ոչ ոք չէր սպասում, բայց բոլորն արդեն սովորել են դրան: Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ Քյարքի (Տիգրանաշեն), Բարխուդարլի և ՅուխարիԱսկիպարա (Վերին Ոսկեպար) գյուղերը Հայաստանի մաս չեն կազմում, դրանք ադրբեջանական տարածք են, և վերջ:

Հայ հասարակությունը պայթել է: Ընդդիմությունը գոռում է դավաճանության մասին: Մասնագետները զգուշացնում են, որ այդ գյուղերը հանձնելը կաթվածահար կանի հարավային Հայաստանը և կսպառնա երկրի տարածքային ամբողջականությանը:

Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում: Նա կրկին ժպտում է, ձեռքերը տարածում և խոսում «խաղաղության» մասին: Բայց այդ «խաղաղությունից» նոր պատերազմի հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանը «հայոց Հուդան» է: Նա համբուրում է Հայաստանի այտը և նրա տարածքները տալիս Ադրբեջանին: Դա դավաճանություն է՝ քողարկված դիվանագիտության ներքո: Կամ, ավելի կոշտ ասած, Փաշինյանը «Հայաստանի դիվանագիտական գերեզմանափորն է»։ Նրա յուրաքանչյուր զիջում ևս մեկ բահ հող է հայկական պետականության դագաղի վրա։ Եվ նա հող է լցնում այնքան ջանասիրաբար, կարծես թե հաշվիչով է վարձատրվում։

Փաշինյանը հայտարարել է, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրն է հիմք հանդիսանում Բաքվի հետ խաղաղության համար։ Դրա հիման վրա է նա այդ գյուղերը համարում «ոչ Հայաստանի մաս»։ Բայց կա... մի բայց. Ալմա Աթայի հռչակագիրը ճանաչում է նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ԽՍՀՄ փլուզման ժամանակ, իսկ քարտեզների վրա Տիգրանաշենը Խորհրդային Հայաստանի մաս էր կազմում։ Ավելին, 2021 թվականին հենց Հայաստանի ներկայիս կառավարությունն է փոփոխություններ մտցրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում՝ իրավաբանորեն ճանաչելով Տիգրանաշենը՝ որպես երկրի անբաժանելի մաս։ Իսկ 2026 թվականի հունիսի 7-ին այնտեղ ընտրություններ են անցկացվել։ Փաշինյանը հակասում է ինքն իրեն։ Բայց նա դա անում է այնպիսի վստահությամբ, կարծես այդ օրենքները ստորագրել է ուրիշ մեկը, այլ ոչ թե ինքը։ «Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատում». այդպես է նա անվանում իր կապիտուլ յացիան։ Եթե Տիգրանաշենը հանձնվի Ադրբեջանին, Հարավային Հայաստանը կշրջափակվի։ Սա զիջում չէ։ Սա կապիտուլ յացիա է։

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում մեղադրել է Փաշինյանին Տիգրանաշենի հանձնման համար հող նախապատրաստելու մեջ։ Նա միացրել է 2022 թվականի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ անկլավների գոյության համար իրավական հիմքեր չեն հայտնաբերվել։ «Իմ ելույթը կարող էր վերնագրված լինել. «Վերադարձրեք հին Նիկոլին»։ Ողջամիտ հարց է առաջանում՝ գտե՞լ եք նոր հիմքեր։ Եթե այո, ապա հայտարարեք դրանց մասին, հակառակ դեպքում ի՞նչ իրավունքով եք բարձր ամբիոններից հայկականի փոխարեն օգտագործում ադրբեջանական տեղանուններ», - ասել է Վարդանյանը։

Երևանը եռում է։ Բայց Փաշինյանին դա չի հետաքրքրում։ Նա նման է թմրամոլի, որը վաճառում է իր վերջին ունեցվածքը պարզապես ևս մի քիչ «խաղաղություն» ստանալու համար։ Փաշինյանը ձևացնում է, թե Տիգրանաշենը երբեք հայկական չի եղել։ Սակայն դա սուտ է, որը հեշտությամբ կարելի է ստուգել։ Նա հերքում է, որ Տիգրանաշենը պատկանում է Հայաստանին, չնայած իր սեփական կառավարությունն է մեկ տարի առաջ ճանաչել այդ գյուղը որպես հայկական: Կա՛մ նա տառապում է պատմական ամնեզիայով, կա՛մ պարզապես ստում է: Երկուսն էլ նրա քաղաքական կարիերայի համար մահապատիժ են։ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետական սահմանների ցանկացած փոփոխություն կարող է որոշվել միայն ազգային հանրաքվեով: Սահմանների փոփոխության վերաբերյալ հանրաքվեի բացակայության դեպքում Տիգրանաշենի հանձնումը խիստ հակասահմանադրական գործողություն է։

Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը կամավոր կերպով տարածքները հանձնում Ադրբեջանին:

Բացատրություն 1. «Խաղաղություն ցանկացած գնով» - Փաշինյանը անկեղծորեն հավատում է, որ զիջումները կհանգեցնեն Բաքվի հետ խաղաղության:

Բացատրություն 2. «Արևմտյան ճնշում» Փաշինյանը գործում է Բրյուսելի և Վաշինգտոնի հրամաններով, որոնք ցանկանում են «փակել Կովկասի հարցը»։

Բացատրություն 3. «Փրկել սեփական կաշին» - Փաշինյանը գիտի, որ իր ռեժիմը փլուզվում է, նրա վարկանիշն ընկնում է, ընդդիմությունը ուժ է հավաքում, պետք է «փակել» Ադրբեջանի հետ հարցը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ասել. «Ես խաղաղություն բերեցի»։ Եվ մնալ իշխանության գլուխ ցանկացած գնով, նույնիսկ տարածքների գնով։ Ցինիզմ, որը հատուկ է նրան։

Երեք սցենար՝ ի՞նչ է սպասում Հայաստանին Տիգրանաշենի հանձնումից հետո:

Սցենար 1. «Շրջափակում և փախուստ» Տիգրանաշենը զիջվում է Ադրբեջանին։ Բաքուն անմիջապես այնտեղ ռազմական բազա է տեղակայում, Հայաստանի հարավային միջանցքը կաթվածահար է լինում։ Սկսվում է բնակչության արտահոսքը Սյունիքից և Վայոց ձորից։ Հայաստանը կորցնում է ոչ միայն տարածք, այլ նաև մարդկանց։

Սցենար 2. «Նոր պատերազմ» - Ադրբեջանը, զգալով Երևանի թուլությունը, նոր պահանջներ է ներկայացնում, Փաշինյանը պատրաստ չէ պաշտպանել երկիրը, Բաքուն սկսում է հայկական տարածքները «մաքրելու» գործողություն։

Սցենար 3. «Հեղափոխություն Երևանում» Հայ հանրությունը դուրս է գալիս փողոց, ընդդիմությունը միավորվում է, Փաշինյանը տապալվում է, նոր կառավարությունը վերանայում է բոլոր զիջումները և ուժի դիրքերից է սկսում բանակցություններ Բաքվի հետ։ Սա միակ սցենարն է, որտեղ Հայաստանը գոյատևում է։

Եզրակացություն. Փաշինյանը չի փրկում Հայաստանը։ Նա փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը։ Հայաստանը վճարում է նրա ամբիցիաների համար և կշարունակի վճարել մինչև կա՛մ Հայաստանը փլուզվի, կա՛մ Փաշինյանը հեռանա։ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ, նա իր սեփական երկրի դահիճն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay