Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայում 24-ամյա Թամարա Նունես Կարվալյուն չորս օր շարունակ պահվել է նախկին ամուսնու բնակարանում, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով՝Need to Know-ին։
Կինը անհետացել էր օգոստոսի 17-ին։ Վերջին անգամ նրան տեսել էին բժշկական կենտրոնի մոտ, որից հետո ընտանիքը կորցրել էր նրա հետ կապը և դիմել իրավապահներին։
Քննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ կնոջ անհետանալուց հետո նրա նախկին ամուսինը նույնպես դադարել էր հայտնվել հանրության շրջանում։ Նրանց մեքենան հայտնաբերվել էր նույն բժշկական կենտրոնի մոտ։
Տղամարդուն ձերբակալելուց հետո ոստիկանները խուզարկել են նրա բնակարանը։ Ներսից լսելով կասկածելի ձայներ՝ նրանք հայտնաբերել են կնոջը՝ մահճակալին ձեռնաշղթաներով կապված վիճակում։
Տուժածի խոսքով՝ նախկին ամուսինը նրան դեղամիջոցներ է ներարկել, ինչի հետևանքով նա կորցրել է դիմադրելու հնարավորությունը։ Կնոջը դեպքից հետո անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։
Իրավապահները դեռևս պարզում են տղամարդու գործողությունների դրդապատճառները։ Հայտնի է, որ զույգը բաժանվել էր 2025 թվականի վերջին։
Հետևեք մեզ՝ այստեղ



