Իսակովի պողոտայում ՃՏՊ-ից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 21-ին` ժամը 22.36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավի ճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին, ճամփաբաժան արգելապատնեշին և հրդեհվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը (Ա. Պ., ծնված 1984թ.) և ուղևորը (Ա. Դ., ծնված 1990թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ա.Պ.-ը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Ա. Դ.-ը` «Էրեբունի» ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ավտոմեքենայի դետալները շպրտվել են մոտակա «Nissan Tida» մակնիշի 39 OS 999 պ/հ ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 22.51-ին: Այրվել է շարժիչի հատվածը և սրահը` մասնակի:



